Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին “Հարավկովկասյան երկաթուղու” վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին և 30-ին Նորոգավիթ-Մասիս վազուրդու տարբեր հատվածներում գողացել են կապի մալուխները:
Արդյունքում երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցում է 536 000 դրամ: Գողություն կատարած երիտասարդները ձերբակալվեցին Ոստիկանության կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ոստիկանների ու երկաթուղու աշխատողների համատեղ կատարված աշխատանքի շնորհիվ: Պարզվեց, որ անչափահասները գողացած մալուխը շատ ցածր գնով հանձնեն են որպես մետաղյա ջարդոն:Ներկա պահին քննությունը շարունակվում է:
“ՀԿԵ” ՓԲԸ-ն հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղու և գնացքների անվտանգության համար: Մասնավորապես, գողացած կապի մալուխն ապահովում էր կայարանների հերթապահների սլաքային փոխադրիչների և լուսանշանների հետ կապը:Տեղեկացնում են “ՀԿԵ” ՓԲԸ լրատվական ծառայությունից։