Ո՞ր պատգամավորներն ու նախարարներն են ներկա գտնվել Ապարանի տոնին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Ապարանում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօրվա համար մեծ միջոցառում է կազմակերպել: Ապարանում գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու: Այս անգամ խաչի «քավորը» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է:

Տոնակատարությունից հետո օրհնված խաչը տեղադրվեց կառույց-հուշարձանի վրա:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ արարողությանը ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես նաև Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Վրեժ Մարկոսյանը, Կորյուն Նահապետյանը, Մնացական Մնացականյանը, Ռուբեն Հովսեփյանը և ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:

Ի դեպ, ինչպես հայտնում է մեր թղթակիցը, օրհնված խաչի տեղադրելուց հետո, երբ ներկա գտնվող հյուրերը պատրաստվում էին վրաններում օգտվել մատաղի սեղաններից, սկսել է անձրև տեղալ, որը տևել է մոտ 10 րոպե: Ուժգին տեղացող անձրևի պատճառով հյուրերը չէին կարողանում դուրս գալ վրաններից:

 

10706321_1483327078621158_822501923_n

10711755_1483321338621732_1997815449_n

 

 

10717562_1483327248621141_467883816_n

10719269_1483327205287812_980808003_n

10719307_1483326618621204_366630986_n

 




Լրահոս