Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը լրագրողներին ասել է, որ Մաշտոցի այգուց ապամոնտաժված կրպակների` այլ վայրում տեղադրելու հարցը չի քննարկվել:Ինչ վերաբերում է կրպակատերերի փոխհատուցման եւ իրավունքների պաշտպանության հարցին, փոխքաղաքապետը նշել է, որ “իրավունքների հարց չկա”, իսկ փոխհատուցման հարցով պատասխանատու է “Կենտրոն-Կանաչապատում” ընկերությունը



















































































