Ազգային ժողովի առավոտյան 10-ից սկսել են հավաքվել բազմաթիվ առևտրականներ: Նրանք բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք ժամեր շարունակ հավաքվել էին Կառավարության դիմաց, սակայն այդպես էլ որևէ արդյունք չեղավ: Նրանք նախատեսում են նաև սեպտեմբերի 30-ին բողոքի ցույց անցկացնել Ազատության հրապարակում: