Սպանություն` Երևանում. տուժած քաղաքացիներից մեկն անհետացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ երեկ` ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու անձ` 1958թ. ծնված՝ Ս. Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և 1975թ. ծնված Ա.Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գարեջրատուն-ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ մեկ այլ քաղաքացի` ձեռքի շրջանում:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ




Լրահոս