Այս հաղթանակն ավելին արժե. Վան Պերսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմ»-ին:  Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը:

«Կարծում եմ` մեզ համար այս հաղթանակն ավելին արժե, քան պարզապես երեք միավոր: Այն անհրաժեշտ էր, որպեսզի ֆուտբոլիստները հավատան սեփական ուժերին, իսկ երկրպագուները՝ թիմին:

Երբեմն խաղը նյարդային էր, սակայն ամեն ինչ ճիշտ արեցինք: Յուրաքանչյուրս պայքարում էր մինչեւ վերջ»,- նշել է 30-ամյա ֆուտբոլիստը:

 




Լրահոս