Մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ կատարած “եկա, տեսա, սիրուն չէր” այցից հետո ավելի է ընդգծվում քաղաքապետի անզորությունը` իրավական դաշտում հարցեր լուծելու և համայնքին հաշվետու լինելու հարցում:
Այս առիթով Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստները վաղը` մայիսի 4-ին, ժամը 13.30-14.30 կազմակերպում են երթ-ակցիա Մաշտոցի պուրակից դեպի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանին սիմվոլիկ նվեր մատուցելու համար: Նվերը անվտանգ է քաղաքապետի առողջության համար: Հումորից զուրկ մարդկանց չի խրախուսվում մասնակցել: Երթուղին` Մաշտոցի պուրակ, Մաշտոցի պող, Հյուսիսային պող, Հանրապետության Հրապարակ, քաղաքապետարան:
Մաշտոցի պուրակի համար պայքարող ինքնորոշված քաղաքացիենր