Եթե Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Չեմբերլենն է. Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է «Էլչե»-ի գլխավոր մարզիչ Ֆրան Էսկրաբիի խոսքերին , ով Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին համեմատել էր լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ:

Էնրիկեի խոսքով, կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին նման է մեծագույն բասկետբոլիստ Ուիլթ Չեմբերլենին, ով համարվում է մեկ խաղի ընթացքում ամենաշատ միավորներ վաստակած բասկետբոլիստը: Պրիմերայի 6-րդ տուրի «Գրանադա»-ի դեմ խաղում Մեսսին դուբլ էր ձևակերպել և կարիերայի ընթացքում իր խփած գոլերի քանակը դարձրել 401:

«Եթե Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին՝ Ուիլթ Չեմբերլենը, ով մեկ խաղում 100 միավոր էր վաստակել: Մեսսին արդեն 400 գոլի հեղինակ է դարձել: Բազմաթիվ ֆուտբոլիստներ չեն կարողանա կրկնել նրանց ցուցանիշը, եթե նույնիսկ մենք հաշվենք բոլոր այն գոլերը, որոնք խփել են դպրոցում, բակում կամ մեկ այլ վայրում», – նշել է Էնրիկեն:




Լրահոս