
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեյթ Միդլթոնն իրենց ամուսնության տարեդարձը նշել են գյուղական պանդոկում` ավանդական անգլիական նախաճաշ` բեկոնով ձվածեղ պատվիրելով,- գրում է Daily Telegraph-ը: Նշենք, որ Բուքինգեմյան պալատն ավելի վաղ հայտարարել էր, որ զույգն իր ամուսնության տարեդարձի օրը ոչ մի հատուկ արարողություն չի նախատեսում:
Նրանք այցելել են Crown in Westleton պանդոկ:Զույգը շամպայն է խմել, եւ, պանդոկի աշխատակցի խոսքով, իրեն լավ զգացել : 12-րդ դարից հայտնի Crown in Westleton պանդոկում էլ զույգը գիշերել է: