Սիրիան դարձել է ջիհադականների էպիկենտրոն. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ Միացյալ Նահանգները թերագնահատել էին «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման վտանգը:
Ամերիկյան «60» րոպե հեռուստածրագրին տված հարցազրուցում նախագահը նշել է, որ Սիրիան դարձել է էպիկենտրոն իսլամիստների համար, որոնք օգտվել են քաղաքացիական պատերազմի արդյունքում ստեղծված քաոսից:

Նախագահը նշել է, որ այդ խնդրի լուծումը մասնակիորեն կլինի ռազմական, սակայն անհրաժեշտ գտնել նաև քաղաքական լուծում, տեղեկացնում է BBC-ն:

«Իրաքում գործում էր Ալ-Ղաիդան, բայց մեր ծովային հետևակը ջախջախեց նրանց՝ սունիական ցեղերի օգնությամբ: Նրանք ընդհատակ անցան: Սակայն վերջին երկու տարում, օգտվելով Սիրիայում քաղաքացիական պատերազմի արդյունքում ստեղծված քաոսից, ուր ահռելի տարածքներում ուղղակի բացակայում է իշխանությունը, նրանք վերականգնել են իրենց ուժերը և կարողացել ներգրավել արտասահմանյան կամավորների, ովքեր հավատում են ջիհադին և Սիրիա ժամանում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և իսլամական աշխարհից», – ասել է Օբաման:




Լրահոս