Հոնգկոնգում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի ժողովրդավարության հազարավոր կողմնակիցներ բախումներ են ունեցել ոստիկանության հետ, որը փորձել է կանգնեցնել ցուցարարներին արցունքաբեր գազի օգնությամբ:

Բողոքի մասնակիցները դժգոհ են այն բանից, որ Չինաստանի իշխանությունները փորձում են ազդեցություն ունենալ 2017թ.-ին Հոնգկոնգում կայանալիք ընտրություններում:

Բողոքի մասնակիցներն անտեսել են ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ ցույցն ապօրինի է, և դրա մասնակիցները պետք է ցրվեն:

Իշխանությունները հերքել են լուրերն այն մասին, թե կարող են գործի դնել բանակը, սակայն շարունակում են պնդել, որ ոստիկանությունը կշարունակի կարգ ու կանոնի հաստատումը, հայտնում է BBC-ն:




Լրահոս