«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հետաքրքրված է Հունասատանի երկաթուղային ընկերությունների և ծովային նավահանգստի մասնավորեցմամբ, սակայն դրան կարող է խանգարել ԱՄՆ-ն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել է ռուսական ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, մրցույթի պայմանները դեռևս չեն հայտարարվել: «Պետք է իրատեսական լինել: ԱՄՆ-ի կողմից հզոր ճնշում է գործադրվում, և չի բացառվում, որ գործընկերները կարող են փոշմանել»,- ասել է նա:
Պետական ունեցվածքի մասնավորեցման Հունական հիմնադրամը հուլիսին հայտարարել էր, որ Սալոնիկ նավահանգստի 67%-ի ձերքբերման մրցութային երկրորդ փուլին կմասնակցեն ութ արտասահմանյան ընկերություններ, որոնց թվում է նաև «Ռուսական երկաթուղին»: