Իրանում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել 14:36-ին Աբադանան շրջանում:
Երկրաշարժի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 12 մարդ: Շրջանի որոշ տներ հիմնովին քանդվել են, որոշները վնասվել են մասնակիորեն: Ամբողջովին անջատվել է հեռախոսակապը: Տարածքում աշխատում են փրկարար ծառայությունները: