
Համաձայն հետազոտությունների՝ ասպիրինը ավելի օգտակար է սրտի հիվանդություններ ունեցեող մարդկանց համար, քան, սրտի բազմաթիվ թանկ դեղեր: Գիտնականները հետազոտել են ավելի քան 2000 հիվանդների եւ պարզվել է, որ նրանց համար ավելի օգտակար է հասարակ ասպիրինը, քանի բժիշկների կողմից նշանակվող վարֆարինը: Չնայած գիտնականների այս հետազոտությանը՝ Մեծ Բրիտանիայի սրտաբանները պնդում են, որ վարֆարինը վտանգավոր հաբ չէ: Նշենք, որ Մեծ Բրիտանիայում սրտային հիվանդությամբ տառապողների թիվը բավականին մեծ է: