Իտալիայի իշխանությունները ստուգում են իրականացնում Prada հայտնի բրենդի սեփականատերեր Միուչի Պրադայի և նրա ամուսնու՝ Պատրիցիո Բերտելիի անձնական հաշվիները, քանի որ նրանք կասկածվում են հարկերի վճարումից խուսափելուն: Այդ մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Սակայն բրենդի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ «Ո՛չ ընկերությունը, ո՛չ էլ նրա դուստր ձեռնարկությունները ոչ մի նման բան չեն արել»: Նորաձևության տան սեփականատերերն արդեն մի քանի անգամ ստուգումների են ենթարկվել՝ հարկերը չվճարելու կասկածի պատճառով: