
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:armlur.am-ին հաղորդում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը:
Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: