
Այսօր հանկարծամահ է եղել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Ժողովուրդ օրաթերթի և Armlur.am-ի խմբագրակազմը ցավակցում է Դավիթ Հակոբյանի հարազատներին եւ մտերիմներին: Քաղաքական գործիչը 57 տարեկան էր:
Հիշեցնենք, որ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը սրտի կաթված էր ստացել, նրան երկու ստենտ էին տեղադրել: