Մահապարտն իրեն պայթեցրել է Քաբուլի օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին՝ Աֆղանստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից րոպեներ առաջ, Քաբուլի միջազգային օդանավակայանը ենթարկվել է ահաբեկիչ-մահապարտի հարձակմանը. տեղեկացնում է աֆղանական TOLO News հեռուստաալիքը:

Ծայրահեղականը փորձել է ներխուժել օդանավակայանի տարածք, սակայն անվտանգության պահակակետերից մեկում աշխատակիցները փորձել են ստուգել նրան: Այդ պահին էլ մահապարտը պայթեցրել է իրեն: Տուժել է մի քանի ուժային: Ականատեսները հայտնում են մի քանի զոհի մասին: Դեպքի հանգամանքներն ու զոհերի թիվը ճշտվոմ է:

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողության հետ կապված ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցներ: Նույն օրը ծայրահեղականները հարձակվել են Պակտիա նահանգի կառավարական շենքի վրա:




Լրահոս