Ուկրաինան «մաքրում» են Լենինի արձաններից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր Խարկովի մարզում Լենինի ևս մեկ հուշարձան է ոչնչացվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Կիրակի Ուկրաինայի միասնության կողմնակիցները հանրահավաքի ընթացքում պատվանդանից վայր են գցել պրոլետարիատի առաջնորդի հուշարձանը: Հուշարձանի բարձրությունը 20 մետր է, այն վայր են նետել ճոպանների և վերամբարձ կռունկի օգնությամբ:

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Խարկովում Լենինի արձանը վնասելու վերաբերյալ քրեական գործը պետք է փակվի, քանի որ այն հարուցվել է Խարկովի մարզի ղեկավար Իգոր Բալուտայի հրահանգով:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինայում ոչնչացնում են Լենին արձանները:

1

2

3

4

5

6

7

8

9




Լրահոս