Եղել են ապացույցներ, որ Ս. Խաչատրյանն է սպանել Ավետիք Բուդաղյանին. Ն. Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո հարցեր տալու հնարավորություն տվեց պատգամավորներին: Իր այդ իրավունքից օգտվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում անդրադարձավ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Նա հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ այս նույն ամբիոնից հրապարակել էր փաստեր, որոնք վստահորեն ապացուցում են, որ Ս. Խաչատրյանն իր  տան բակում անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին: Փաշինյանը հայտարարեց, որ այդ սպանությունը կոծկվել է դատախազության և վերին ատյանների կողմից:

«Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել նրա լկտիությունների մասին: Այդքանից հետո ձեր կառավարությունը նրան նորից նշանակում է մարզպետ: Սյունեցիներց մեկին ոչնչացրածին նշանակում եք մարզպետ: Կարո՞ղ ենք ասել, որ այդ կերպ նրան տալիս եք սպանություններ կատարելու լիազորություն», – հայտարարեց նա:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գերադասեց առհասարակ չմեկնաբանել նրա ելույթն ու մարզպետի նշանակումը:




Լրահոս