
Իրավապահ մարմինների կարծիքով, «Բաշնեֆտի» բաժնետոմսերը հափշտակվել են շնորհիվ այն բանի, որ ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովն օգտվել է իր հոր՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի պաշտոնական դիրքից, տեղեկացնում է Интерфакс-ը:
Ապօրինի գործողությունների սկիզբը համարվում է 2002թ.-ը, երբ Ռախիմովը սկսել է իրագործել կողմնակի ընկերություններին «ԲաշՏեկի» փոխանցման ծրագիրը:
Քննության տվյալներով, «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակումից ստացված ունեցվածի օրինականացման կազմակերպիչն է հանդիսանում ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, ում սեպտեմբերի 16-ին մեղադրանք է ներկայացվել: