ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ապրիլի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Դասամիջոցին համալսարանի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի աշխատասենյակից մի աղջիկ՝ պատառոտված հագուստով, դուրս է եկել եւ սկսել գոռալ, թե պրոռեկտորն իրեն բռնաբարել է: Այս առիթով փորձեցինք մեկնաբանություն խնդրել համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ծիծաղեց. «Որտեղի՞ց են ձեր տեղեկությունները, տենց բան ո՞նց կարա լինի, մենք պրոռեկտոր Սամվել Արծրունիչ ունենք, որը շատ կարգին ու չափավոր մարդ է»: Զրուցեցինք նաեւ պրոռեկտոր Ավետիսյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով, որ այդ օրը ինչ-որ աղջիկ իսկապես միջանցքներում գոռացել է, թե իրեն բռնաբարել են: «93 թվականին է ավարտել այդ ուսանողը, որը հոգեկան հիվանդ է, շիզոֆրենիկ: Ես իրեն դուրս եմ հանել, ու ինքը դուրս է եկել, սկսել է գոռալ, որ Սամվել Արծրունիչը իրեն բռնաբարել է»,-պարզաբանեց պրոռեկտորը:




Լրահոս