Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր տեղեկացրեց, որ ժամը 18:30-ին տեղի կունենա արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի քանի այլ նախագծեր:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հայտարարեց, որ արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն չի տեսնում և իր համար զարմանալի է նման որոշումը: Բաղդասարյանը հավելեց, որ Հանրապետական կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել հրավիրված արտահերթ նիստին:
Ընդգծենք, որ ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար արտահերթ նիստ էր նախաձեռնել ՕԵԿ խմբակցությունը: