8 օր բաց ծովում անցկացրած տղամարդը սնվել է ճայերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայում ձկնորսները փրկել են նավի խորտակման զոհ դարձած 43-ամյա
Ռայմունդո Ռոդրիգես Նոյլին, ով 8 օր անցկացրել է բաց ծովում՝  արկղի մեջ: Ողջ ընթացքում տղամարդը սնվել է ճայերով. տեղեկացնում է Mirror-ը:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ձկնորսները Ակապուլկոյից 10 կմ հեռավորության վրա նավ բարձրացնում թուլացած տղամարդուն, ով մեկ շաբաթից ավել անցկացրել է առանց ուտելիքի և ջրի:

Ձկնորսի խոսքով՝ նավը, որով ինքն ու իր գործընկերը ծով էին դուրս եկել, Պոլո փոթորիկի ժամանակ շրջվել է: Նավակը ջրասույզ է եղել, իսկ տղամարդու 69-ամյա գործընկերը՝ զոհվել: Ռայմունդո Նոյլին հաջողվել է փրկվել պոլիստեռոլի հսկայական արկղի շնորհիվ:

«Ես կարծում էի, որ կզոհվեմ, բայց երբ նոր «նավակիս» վրա ճայ նստեց, ես հասկացա, որ դեռ էլի կպայքարեմ», – հայտարարել է տղամարդը:




Լրահոս