
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը տոնեց իր առաջին հաղթանակը Պեկինի մրցաշարում:
Առաջին շրջանում նա 7:5, 6:2 հաշվով հաղթեց իսպանուհի Սալվիո Սոլեր-Էսպինոսային: Ընդգծենք, որ դեռևս առաջին սեթում իսպանուհին առջևում է եղել 5:0 հաշվով, սակայն ամերիկուհին կարողացել է հաղթանակ տանել:
Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարուհի Ցվետանա Պիրոնկովան: