Խղճում եմ Մեյվեզերին. Պակյաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն և սուպերմիջին քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն արդեն երկար ժամանակ է, ինչ չեն կարողանում մենամարտի համար օր որոշել: Մեյվեզերը հայտնել էր, որ Պակյաոն իր հետ ցանկանում է մենամարտել միայն փողի համար:

«Չեմ զայրանում Մեյվեզերի վրա: Ես պարզապես խղճում եմ նրան: Ֆլոյդն իրեն դրսեւորում է անկիրթ մարդու պես: Դա չի կարող խղճահարությունից բացի այլ բան առաջացնել: Ես աղոթում եմ նրա համար»,- նշել է Պակյաոն:




Լրահոս