Անհայտ թմրամիջոցից տուժածների թիվը Ռուսաստանում աճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Սուրգութ քաղաքում անհայտ թմրամիջոցից թունավորվածների թիվը հասել է 180-ի: 7 մարդ արդեն մահացել է: Նման քայքայիչ ազդեցություն գործող խառնուրդի փորձաքննությունը դեռ չի ավարտվել:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, տարածաշրջանում տուժածների թիվն անշեղորեն աճում է: Սեպտեմբերի 25-ին դրանց թիվը դեռ 100 էր:

Ծխախոտային խառնուրդներից թունավորվածներն առաջին անգամ բժշկի են դիմել սեպտմբերի 18-ին: Նրանց մոտ նկատվել են ուժեղ հոգեկան խանգարվածության նշաններ: Քննության տվյալներով՝ բոլոր տուժածները խառնուրդները գնել են համացանցի միջոցով: Նույն խնդիրը, սակայն, ավելի փոքր մասշտաբով, ի հայտ է եկել Վլադիմիր, Եկատերինբուրգ և Կիրով քաղաքներում:




Լրահոս