Երեկ Շենգավիթ համայնքում հարձակման է ենթարկվել «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արման Վեզիրյանը: Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի մոտ թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները նախընտրական քարոզչանյութեր են բաժանել եւ բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Այդ պահին դուրս է եկել մոտ 45 տարեկան մի տղամարդ եւ սկսել է բղավել` պահանջելով բուկլետը վերցնել ու հեռանալ: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ Արման Վեզիրյանը, որը՝ որպես դիտորդ, հետեւել է քարոզարշավի ընթացքին, մոտեցել է՝ բուկլետը վերցնելու: Այդ պահին տղամարդը հարվածել է իրավապաշտպանի դեմքին: Վեզիրյանը դիմել է ոստիկանություն:
ՀԱՐՎԱԾԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ