ՄԱՐԴ ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզում շատ վատ են դիմավորել: Անգամ եղել են համայնքներ, որ հաշված մարդիկ են ներկա եղել հանդիպմանը: Նոր Հաճնում, Եղվարդում, Գառնիում ավելի քիչ մարդիկ են եղել, որոշներն էլ Սարգսյանի ելույթի կեսից հեռացել են:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) օրերս հանդիպել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ եւ պայմանավորվել, որ ակտիվ կաշխատի Սերժ Սարգսյանի՝ Կոտայքի հանդիպումները մարդաշատ դարձնելու համար, սակայն չի «երեւա»: Հարությունյանի թիմը, իհարկե, եղել է Սարգսյանի կողքին, նրան դիմավորել եւ ճանապարհել է, սակայն ՀՀԿ ղեկավարը դժգոհ է մնացել:




Լրահոս