Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել մի կին, որը վրդովված տեղեկացրեց, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարվում է իրենց աշխատավարձ տալ: Մեր զրուցակիցն ասաց, որ մեր թերթում կարդացել է, որ ընտրական գործընթացների հետ կապված ցանկացած խախտումների մասին կարող են ահազանգել, եւ գաղտնիությունը կապահովվի, դրա համար էլ հայտնեց. «Ես մանկապարտեզում եմ աշխատում, իմ աշխատավարձը չեն տալիս: Ասում է, թե ժամանակը չէ: Մենք լսել ենք, որ սա պահում են, որպեսզի օգտագործեն ընտրությունների համար: Մի հատ պարզե՛ք, թե ինչն է պատճառը, որ 30 միլիոն դոտացիան, որն ապրիլի 25-ից նստած ա քաղաքապետարանի հաշվին աշխատավարձի համար, ինչի ոչ մի համակարգի աշխատավարձ չեն տալիս: Ասեմ, որ ինքն էլ ԲՀԿ-ի թեկնածուին ա սատարում, էդ նպատակով ուզում են էդ գումարները օգտագործել»:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հրազդանի քաղաքապետից, որն ասաց, թե՝ դիմե՛ք մամլո խոսնակին: Ավելի ուշ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, թե «մարդիկ կարող են իրենց աշխատավարձը ստանալ սահմանված ժամկետում, սահմանված կարգով, որեւէ բան չի կապվում ընտրական գործընթացների հետ»: Թե որն է սահմանված ժամկետը Հրազդանի քաղաքապետարանի համար, չմանրամասնեց: Մենք կհետեւենք գործընթացին:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ