Աստրախանում մեկնարկել է Կասպյան գագաթնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստրախանում սկսվել է Կասպյան չորրորդ գագաթնաժողովի նիստը: Հինգ երկրի՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները մտադիր են քննարկել Կասպից ծովի իրական կարգավիճակը. ինչպես նաև՝ անվտանգության հարցերի ռազմական կողմը:

Ընդլայնված կազմով բանակցություններից հետո կողմերը կստորագրեն համատեղ փաստաթղթեր և հայտարարությամբ հանդես կգան լրատվամիջոցների առջև:

Կրեմլում հույս ունեն, որ գագաթնաժողովը թույլ կտա առաջընթացի հասնել ծովի ջրային սահմանների անցկացման հարցում:

Երեկոյան Վլադիմիր Պուտինն առանձին կհանդիպի Իրանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը:




Լրահոս