Առաջարկում են հարկային արտոնություններ արտահանման և ներմուծման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստում այժմ քննարկվում է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը: Ամբիոնից նախագիծը ներկայացրեց Միքայել Մելքումյանը:

Պատգամավորների հեղինակած օրինագծով  նախատեսվում է ներդրումային և գործարար միջավայրի բարելավում, հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցում, գերակա ճյուղերում վարկերի մատչելիության և հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում և այլն:

Որպես կառավարության ներկայացուցիչ նախագծի քննարկմանը ներկա է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի: Նա նշեց, որ միայն արտոնություններով, առանձին ռեժիմներ սահմանելով հաջողության հասնել չենք կարող, և խոսքը ընդհանուր համակարգերի և ընդհանուր ռազմավարության մասին է:

Բացի այդ, նա կարևորեց գործընկեր երկրների հետ առևտրային ռեժիների բարելավումը: «Առևտրային տների ստեղծումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ապրանքների ներկայացման, դրանց մրցունակության բարձրացման և այլ նպատակներով», – ընդգծեց նախարարը:




Լրահոս