Բողոքի ակցիա ՀՀԿ գրասենյակի դիմաց.տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ  գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Արամի եւ Բյուզանդի փողոցների նախկին բնակիչներն՝այս անգամ նստացույց եւ հացադուլ անելու վճռականությամբ: Նրանց պատմելով, շինարարական ընկերությունը 1 ու կես տարվապարտք ունի իրենց: “Մենք` Բյուզանդի բնակիչներս, պայմանագիր ենք կնքելԱրամի փողոցի շենքի համար: 2 տարի հետո պետք է տային, բայց արդեն 6 տարի ուշացրել են եւ ոչմի տույժ, տուգանք չեն տվել: Կառուցված շենքից տարածք չեն տալիս` պատճառաբանելով, թե մեծամաշտաբ կառուցապատումներ են, իսկ մերը 50 քառակուսի է”,- ասում է ԼիդաՍիմոնյան:Թամարա Ավետիսյանն էլ հուսահությունից ցանկանում է թողնել-հեռանալ երկրից, ասելով՝ “Ի՞նչ են ուզում: Տուն չեն տալիս, թող գումար տան, տոմս տան, մենք այս երկրից գնանք”:Բնակիչները նստացույցի ու հացադուլի են դիմում ճարահատյալ, ինչպես ասում է ՍոնիկՄաղաքյանը՝ելք չի մնացել, երկար սպասեցինք: Մինչեւ վերջին օրը մեր քթից բռնած ման տվեցին, իբր թե հանձնաժողովն աշխատելու է վերջ էլ համբերություն չի մնացել  չենք գնալու այստեղից մինչև մեզ չտան մեր իրավունքները և իօգուտ քաղաքացու չլուծվի այս հարցը:




Լրահոս