Իրենք չեն կարողանում կազմակերպել՝ իշխանությանն են մեղադրում. Վ. Բաղդասարյանը՝ «եռյակի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրենք միշտ պետք է պատճառաբանություններ ունենան, իրենք չեն կարողանում կազմակերպել՝ իշխանությանն են մեղադրում են: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոչ իշխանական երեք ուժերի մարզային այցելություններին` այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ հանրահավաքներ են տեղի ունենում մարզերում, իսկ երեկ Կապանում և Սիսիանում տեղի ունեցած հանրահավաքներն անցել են լարված մթնոլորտում:

«Նախորդ երկու քաղաքներում մեծամասնական պատգամավորները եռյակի անդամներից են, և այնտեղ դրանք միշտ ունեցել են իրենց ձայները և դուրս են եկել իրենց պատգամավորների հետ: Բնականաբար նրանք պետք է ձախողված երևույթների համար միշտ արդարանալու պատճառաբանություններ գտնեն և քավության նոխազ ինչ-որ մարդիկ պետք է ընտրեն: Մենք նորմալ ենք դրան նայում և փիլիսոփայորեն ենք մոտենում այդ հարցին», – ընդգծեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ մարզերում իրենց ուղղակի չեն սպասում, Վ. Բաղդասարյանը նշեց.«Աստիճանաբար դուք էլ կտեսնենք, որ չեք սպասում, որևէ մեկը չի սպասում, որովհետև հիմքերը թույլ են, հիմնավորումներ չկան: Դրա անհրաժեշտությունը չկա, եթե իրենք նախօրոք սկսել են իրենց արշավը նախընտրական իրենց PR-ն են ստեղծել, չեմ ասի, որ շտապում են, բայց համենայնդեպս, այսքան շուտ սկսելու համար պետք է կարողանան պահել», – հայտարարեց նա:

Բաղդասարյանը հույս հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մեծ թվով մարդիկ կլինեն: «Ես դեմ չեմ, ընդհակառակըˋ միշտ կողմ եմ մեծ մասսայի, որ մասսան լսի, թե ինչի համար են հավաքվել, և իրենք անձամբ գնահատական տանˋ արժեր դրա համար փողոց դուրս գալ, թե ոչ», – եզրափակեց նա:




Լրահոս