
«Ուրիշ բան չեմ կարող ասել, այդ աստիճան ապուշությանը միայն այդպես կարող եմ արձագանքել»:
Նախկին նախարարն այսահարվել է մեր թերթի բացահայտումից: Մարդ, որին ժամանակին վստահվել էր արդարադատություն իրականացնելու գործը, պարզապես խրտնում է ճշմարտության մասին լսելիս: Կարծում ենք՝ նմանները չպետք է անտեսեն մի կարեւոր իրողություն. 40 օրվա գաղտնիության մասին հայտնի թեզը նրան էլ է վերաբերվում, ու եթե պատգամավորը սեփական դիմակի հերթական պատռումից ապուշանալու աստիճան պետք է իրեն կորցներ, ապա քայլ անելուց առաջ նաեւ հետեւանքների մասին պետք է մտածեր: Մեզ ոչինչ չի մնում, քան սթափություն ու խոհեմություն մաղթել նրան՝ խորհուրդ տալով Ծառուկյանին խորհուրդներ չտալ անգամ Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ: