Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ենթադրում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման շարքերոմ մեծ թվով ռուսաստանցիներ կան:
«Ըստ էության, մենք գործ ունենք ահաբեկչական ինտերնացիոնալի հետ», – ասել է Բոգդանովը « Коммерсант» թերթին տված հարցազրույցում:
Խմբավորման անդամները մարզվում են գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներում, ինչից հետո սպառնալիք են դառնում իրենց երկրների համար:
Ինչպես նշել է փոխնախարարը, ԻՊ շարքերը համալրում են 70-80 պետության քաղաքացիներ, ընդ որում, նրանք ունեն արևմտյան երկրների անձնագրեր, ինչը նրանց թույլ է տալիս հեշտությամբ հատել սահմանները՝ առանց վիզաների և հավելյալ ստուգումների:
Արևմտյան փորձագետների գնահատականներով՝ Ռուսաստանից և նախկին խորհրդային երկրներից ԻՊ-ին է միացել մի քանի հարյուր ջիհադական:
ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ ԻՊ գրոհայինների թիվը սեպտեմբերի 12-ին կազմում էր 31 հազար. հայտնում է BBC-ն: