USAID-ի նոր ծրագրով՝ վարկեր կստանան հարյուրավոր համայնքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը վերջին 20 տարում Հայաստանի ագրոտնտեսական ոլորտի զարգացման համար տրամադրել է ավելի քան 11 մլն դոլար: Այդ մասին հայտնել է USAID երևանյան գրասենյակի տնօրեն Կարեն Հիլիարդը:

Այժմ արդեն գոյություն ունի երկու մեծ ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրի բյուջեն կազմում է 4 մլն դոլար: Ծրագրերից մեկն իրականացվում է CARD հիմնադրամի, մյուսը՝ Heifer International ընկերության կողմից. նշել է նա՝ հավելելով, որ ծրագրի մասնակիցներին որոշելու համար նախնական աշխատանք է կատարվում:

Հիլարդի խոսքով՝ այդ երկու ծրագրերի շրջանակներում վարկեր կստանան հարյուրավոր համայքներ:




Լրահոս