Իսպանիայի կառավարությունը դիմել է սահմանադրական դատարան՝ խնդրելով ապօրինի ճանաչել Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը. տեղեկացնում է BBC-ն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն այսօր՝ կառավարության արտահերթ նիստից հետո:
«Ո՛չ քվեարկութան առարկան, ո՛չ էլ արարողակարգը չեն համապատասխանում իսպանական սահմանադրությանը», – հայտարարել է Ռախոյը:
Կատալոնիայի իշխանությունները հանրաքվեն նշանակել են նոյեմբերի 9-ին: