Armenian text to speach

Ինչ-որ կարելի է Զևսին, չի կարելի եզին. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Չեմ կարծում, որ այստեղ կգտնվի պատգամավոր, ով դեմ է, որ ՀՀ օրենսդիր մարմնում լինի կարգ ու կանոն, կարգազանցության դեպքեր երբեք չգրանցվեն, աղմուկ չլինի, մեկը մյուսի տեղը չքվեարկի և առհասարակ լինի փոխադարձ հարգանք»,- այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով «Ժառանգության» հեղինակած ԱԺ կանոնակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին:

«Այն, որ անթուլատրելի է, որ ՀՀ ԱԺ-ում խախտվի ԱԺ կանոնակարգ-օրենքը, դա փաստ է, բայց ինչքանով ենք մենք ազնիվ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ մեր գործընկերներ առաջնորդվում են հին հունական հայտնի սկզբունքով՝ «ինչ-որ կարելի է Զևսին, չի կարելի եզին», այսինքն` քարտեր կարելի է վերցնել, պատգամավորներին թույլ չտալ իրականացնել բնականոն իրավունքը, կարելի է տեղից ընդհատել, գոռալ, ապա գալ, այս ամբիոնից 180 աստիճան շուռ տալ, ասել` նիստ վարողը  ձայնի իրավունքից ինձ զրկում է: Հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, որ իմ ուշքը գնում է ձեզ ձայնի իրավունքից զրկելու, չարաչար սխալվում եք», – նշեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ որևէ մեկին այս դահլիճում հաճելի չէ իր գործընկերոջը զրկել ձայնի իրավունքից: «Բայց մեր դրության մեջ էլ մտեք, կա ԱԺ կանոնակարգ-օրենք: Եթե օրակարգի մասին չեն խոսում` անկախ նրանից կլինի ընդդիմություն, իշխանություն, թե այլընտրանք, նիստ վարողը` կլինի Շարմազանովը, պարոն Սահակյանը, թե տիկին Նաղդալյանը, մենք պարտավոր ենք առաջնորդվել կանոնակարգ-օրենքով»,- տեղեկացրեց նա:

Շսրմազանովն ընդգծեց, որ չի կարելի ամեն ինչ բարդել մեծամասնության ու նիստ վարողների վրա: «Եթե մեզ լսի մի մարդ, ով վերջին մեկ տարին Հայաստանում չի եղել ու միանգամից կլսի ձեր ելույթը` կասի այս Ազգային ժողովն այս ինչ է, օրենքները շըփթըփալով անցկացնում են: Ախր այդպես չէ, իրականությունն ինչու եք խեղաթյուրում», – եզրափակեց նա:




Լրահոս