Ուկրաինացի ազգայնականների առաջնորդ Օլեգ Լյաշկոն և նրա կողմնակիցները աղբամանն են գցել հերթական պաշտոնյային: Այս անգամ նրանց զոհն է դարձել Կիրովոգրադի մարզային վարչակազմի աշխատակազմի ղեկավար Վասիլի Սմագլյուկը:
Ի սկզբանե ազգայնականների «թիրախն» այլ պաշտոնյա է եղել: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, Լյաշկոն և նրա կողմնակիցները եկել էին մարզի ղեկավար Սերգեյ Կուզմենկոյի հետևից, ով Կիրովգրադում հակամայդանի կազմակերպման մասնակից է: Սակայն Կուզմենկոյին նրանք աշխատանքային վայրում չեն գտել, այդ պատճառով աղբամանն է ընկել Սմագլյուկը՝ Կուզմենկոյի աշխատասենյակը բացելիս հապաղելու համար:
Նա աղբամանը գցված առաջին պաշտոնյան չէ: Մինչ այդ նույն տեղում էին հայտնվել նաև պաշտոնյա Օլեգ Ռուդենկոն՝ Օդեսայից, պատգամավոր Վիտալի Ժուրավսկին, Ռովնոյի մարզի ղեկավար Ալեքսանդր Դանիլչուկը: