Ոսկու շուկայի սեփականատերը խզել է բողոքի ցույցին մասնակցած աշխատակիցների հետ պայմանագրերը. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվականը» գրում է, որ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը կառավարության առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, որին մասնակցում էին նաև իր շուկայի վաճառողներից մի քանիսը, նրանց հետ պայմանագրերը միակողմանի խզելու վերաբերյալ փաստաթղթեր է բաժանել և հայտարարել, որ նրանց հետ այլևս չի ցանկանում համագործակցել: Սակայն, ինչպես մեզ պատմեցին շուկայի աշխատակիցները, պայմանագիրը խզելու վերաբերյալ փաստաթուղթը ո՛չ կնքված է եղել, և ոչ էլ ստորագրված:

«Նա բերեց, բաժանեց էդ թղթերն ու ասաց, որ պայմանագրերը խզված ա, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»,- ասաց վաճառողներից մեկը՝ հավելելով, որ իրենցից շատերը ոչ մի քայլ չեն անի, մինչև շուկայի տերը իրենց ստորագրված և կնքված փաստաթուղթ չտա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս