Կան տարբեր կարծիքներ, կան դրական կարծիքներ, կան պասիվ կարծիքներ, կան խիստ բացասական կարծիքներ: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը, այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանը սպանության մեջ է մեղադրվում, Գ. Սահակյանը նշեց. «Դատաիրավական համակարգը գտնում է, որ Սուրիկ Խաչատրյանն անմեղ է»:
ԱԺ նախագահը նաև իր անձնական կարծիքն արտահայտեց Սյունիքի մարզպետի մասին, նշելով, որ դեռ 90-ականներից է ճանաչում Ս. Խաչատրյանին և վերջինս բացասական վերաբերմունքի առիթ չի տվել: