
Երևանյան փողոցների՝ սովորական դարձած խցանումներն այսօր էլ ավելի տևական ու անհուսալի դարձան: Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի այցը լիարժեքորեն կաթվածահար արեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցի երթևեկությունը: Թե որքանով են շարքայյին քաղաքացիները մեղավոր, որ նման այցերը խցանումներն ավելի երկարատև են դառնում, անհայտ է:
Armlur.am-ի տեսախցիկն ընդամենը Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների հատման տեղն է տեսանկարահանել, սակայն նույն իրավիճակն էր նաև Երևանի բոլոր կենտրոնական փողոցները:
Մանրամասները` տեսանյութում: