Սեպտեմբերի 29-ին աշխարհը տոնում է սուրճի օրը: Սուրճն, իհարկե, Հայաստանում վերջին տասնամյակներում է ի հայտ եկել: Սակայն շատ արագ մեծ տարածում է գտել ու սիրվել մարդկանց կողմից: Թանձր այս հեղուկի մասին, հատկապես՝ վերջին տարիներին, ամենահակասական տեղեկություններն են ներկայացվում. մեկ գրվում է, թե սուրճը աննկարագրելիորեն օգտակար հատկություններ ունի, մեկ էլ նշվում է սուրճի բացասական կողմերի մասին:
Որքան էլ զարմանալի լիներ, Armlur.am-ի հարցումներում մեր համաքաղաքացիները նշում էին, թե կենարար այդ հեղուկը հազվադեպ կամ ընդհանրապես չեն օգտագործում:
Այսուհանդերձ, բոլորն էին համակարծիք, որ չարաշահումը հաստատ վտանգավոր է առողջության համար:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան