ԲԱ ԹՈՌՆԵ՞ՐՆ ԻՆՉ ԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծագումով Կոթի գյուղից, Պտղավանի բնակիչ Յուրիկ Հարությունյանը 2008թ. օգոստոսից  գտնվում է ազատազրկման մեջ: Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել  մաքսանենգության մեղադրանքով:  Յու. Հարությունյանը 1989-94թթ. ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, վիրավորվել Կոթիի ինքնապաշտպանական մարտերից մեկի ժամանակ, պարգեւատրվել տարբեր մեդալներով:  Հրադադարի հաստատումից հետո նա Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղում զբաղվել է անասնապահությամբ, այգիներ հիմնել, նաեւ բենզին իրացրել: Ստացած շահույթից Նոյեմբերյանի տարածաշրջանում բազմաթիվ բարեգործություններ է կատարել: Աստիճանաբար ընդլայնելով բիզնեսը` Հարությունյանը սկսել է զբաղվել Թուրքիայից Հայաստան հագուստի ներկրմամբ: Նոյեմբերյանում խոսակցություններ են շրջանառվում, որ նրա այդ բիզնեսը  խանգարում էր նույն գործով զբաղվող որոշ  ազդեցիկ  մարդկանց, ինչն էլ նրան ազատազրկելու հիմնական պատճառը դարձավ: Նոյեմբերյանի ու Իջեւանի տարածաշրջանների 32 համայնքների ղեկավարներն ու «Երկրապահ»  կամավորականների միության Տավուշի մարզային խորհուրդը Յուրիկ Հարությունյանին ազատություն շնորհելու խնդրանքով դիմել էին Սերժ Սարգսյանին, բայց ապարդյուն:
Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դուք բոլորդ ճանաչում եք կոթեցի Յուրային: Անցած ընտրություններում տեսաք` Սերժ Սարգսյանին ընդունեց, տարավ, աղուհաց տվեց, հարգեց, պատվեց: Հիմա ի՞նչ ենք մենք տեսնում, հիմա Յուրան որտե՞ղ է` քրեակատարողական հիմնարկում, ու նոյեմբերյանցի Յուրայի աշխատած փողը հիմա աշխատում է ղարաբաղցի Ֆլեշը: Էս է, պարզ օրինակ է, այն մարդիկ, որոնք այսօր գնացել են, Հանրապետականի համար իրենց կոտորում են, թող մտածեն: Ժողովո՛ւրդ ջան, ա՛յ էն պուճուր խանութների տերեր, էդ Ֆլեշը, մեկը, մյուսը, դրանց թոռնիկները բանը մեծացել են, պարապ են: Գնում եք քվեարկեք հանրապետականի օգտի՞ն, քվեարկե՛ք, հաջորդ օրվանից վեշերդ մանրից հավաքե՛ք, որովհետեւ թոռնիկները գալիս են, խանութները պիտի աշխատեցնեն»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս