«Ժողովուրդ»-ի` ապրիլի 13-ի թիվ 288 համարում «Ով ում է ծեծել Արթիկում» վերտառությամբ hրապարակված հոդվածում գրել էինք, որ թիվ 36 ընտրատարածքում ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի համակիրների միջեւ Մեղրաշենում ծեծկռտուք է գրանցվել: Ըստ մեր տեղեկությունների` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, որն ՕԵԿ-ական պատգամավորության թեկնածու Հունան Պետրոսյանի եղբայրն է, հայհոյել, հարվածել եւ վիրավորանքներ էր հասցրել նույն համայնքի բնակիչ, պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Մխիթար Վարագյանի մտերիմ Սամվել Բզնունուն:
Օրերս Բզնունին անձամբ այցելեց «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ ասաց, որ «իրականում վեճ եղել է, սակայն գործը հայհոյանքից էն կողմ չի անցել»: «Բայց ես ուզում եմ իմանալ` արդյոք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է իր վայ աշխատակցի ինքնագործունեությունից ու վարքագծից: Օգտվելով առիթից` ես Ձեր թերթի էջերից դիմում ու խնդրում եմ գլխավոր ոստիկանապետին «քաշել Տիգրան Պետրոսյանի սանձերը»»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց արթիկցի մեր այցելուն:
«ՔԱՇԵԼ ՍԱՆՁԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ