ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նիստում ընդունված բանաձեւի համաձայն՝ ապրիլի 30-ը հայտարարվեց ջազի միջազգային օր: Այդ կապակցությամբ Երեւան քաղաքի մի շարք վայրերում անցկացվեցին ջազային համերգներ, որոնցից ամենաբազմամարդը Կասկադ համալիրի հարակից տարածքում էր: Մինչեւ ուշ գիշեր ջազի սիրահարները ունկնդրեցին ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ջազի լավագույն ստեղծագործությունները հայ վարպետների կատարմամբ: Ջազի միջազգային օրը մեծ խանդավառությամբ նշվեց աշխարհի բոլոր մայրաքաղաքներում ու խոշոր քաղաքներում: Տոնակատարությունների մեկնարկը տրվել էր ապրիլի 28-ին Փարիզում:
ՋԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ