ՄՐՑԱՆԱԿ՝ ԴԱՎՈՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն արժանացել է մրցանակի, որը նրան հանձնել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` հումանիտար եւ մշակույթի ասպարեզում մեծ նվաճումներ ունենալու համար:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Ռազմիկ Դավոյանից բացի՝ Հայաստանից միջոցառմանը ներկա է եղել նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ի դեպ, ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 2010թ. մեկնարկել  է միջպետական մրցանակաբաշխությունը: 2010թ. «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության «Մշակույթ» անվանակարգում մրցանակը հանձնվել էր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Իսկ 2011թ. «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության «Հումանիտար գործունեություն» անվանակարգում մրցանակի էր արժանացել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:




Լրահոս