Ապրիլի 29-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հայտարարված է պարի միջազգային օր, որը Հայաստանում նշվում է 2005 թվականից: Պարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պարարվեստի գործիչների միությունն ու Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մի շարք միջոցառումներ են կազմակերպում: Միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանի խոսքով պարի միջազգային օրը խորհրդանշական ձեւով նվիրված է պարի թերապիային: Տարվա ընթացքում ողջ աշխարհում կկարեւորվի պարի հետազոտությունը` բուժիչ հատկությունները հայտնաբերելու առումով, կառանձնացվեն հիվանդությունները, որոնք կարող են բուժվել պարի միջոցով: Իսկ Հայաստանում այս ոլորտում առկա խնդիրների մասին Գեւորգյանն ասաց, որ մեր երկրում չկա պարի մասին օրենք, ինչպես նաեւ այդ ոլորտը վերահսկող մարմին:
ՊԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ