ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս երկար տարիներ երեխա չի ունեցել եւ այժմ ցանկանում է երեխա որդեգրել: Ո՞ր մարմիններն են տալիս որդեգրման մասին եզրակացություն:

Կարինե Հայրապետյան, 55 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում են որդեգրման հարցերով հանրապետական եւ մարզային (Երեւանի քաղաքային) հանձնաժողովները` համաձայն  ՀՀ տարածքային կառավարման  եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանների` 15 նոյեմբերի 2005 թվականի ԱՀ-19, 17 նոյեմբերի 2005թ. համար 155-Ե «Հայաստանի Հանրապետության   մարզպետարանների (Երեւանի համայնքի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե՛ որդեգրման ենթակա երեխաների եւ թե՛ որդեգրել ցանկացող քաղաքացիների թիվը քիչ չէ: Իհարկե, ճակատագրի բերումով միմյանց հանդիպած ծնողն ու երեխան կարող են շատ երջանիկ լինել, բայց որդեգրման գործընթացը մեր հանրապետությունում միմիայն ազնիվ մղումներով չի կազմակերպվում: Երեխաների վաճառքի դեպքերը, ինչի մասին բազմիցս է ահազանգվել, հենց որդեգրման անվան տակ են կազմակերպվում: Համապատասխան հանձնաժողովը հատկապես պետք է խուսափի օտարերկրյա քաղաքացիների, առավել եւս այլազգիների դիմումներին ընթացք տալուց: Ինչպես նշեցինք, երբեւէ չի թաքցվել, որ ՀՀ-ից երեխա որդեգրել ցանկացող եվրոպացիների կամ ամերիկացիների թիվը նույնպես մեծ է: Մինչդեռ  հիմնավոր են կասկածները, որ որդեգրման գործընթացի հաջող ավարտի դեպքում նման երեխաների ճակատագիրը կատարյալ անորոշության է մատնվում:




Լրահոս